ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակման գործընթացը
Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները հսկայական ողբերգության կհանգեցնեն:
Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակման գործընթացը. «Երկու կողմերն էլ պետք է լիովին հավատարիմ մնան հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և վերսկսեն լուրջ բանակցությունները»:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հետաձգում է իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակումը, որը նախատեսված էր փետրվարի 15-ին։ Պաղեստինյան խմբավորումը պնդել է, որ Իսրայելը խախտում է հրադադարի գործարքի դրույթները, թույլ չի տալիս Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև խոչընդոտում է հումանիտար օգնությունը։ Շարժումը նշել է, որ կվերսկսի գերիների փոխանակումը, եթե միջնորդները ստիպեն Իսրայելին կատարել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները: