չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ելցինի մտերիմ Գենադի Բուրբուլիսը

Մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ելցինի մտերիմ Գենադի Բուրբուլիսը

77 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր զինակից Գենադի Բուրբուլիսը: Տեղեկությունը հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները։
Բուրբուլիսը մահացել է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ մասնակցում էր Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։
Նշվում է, որ քաղաքական գործչի մահն անսպասելի էր, քանի որ նա հիվանդ չէր։
 
Գենադի Բուրբուլիսը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 4-ին Սվերդլովսկի մարզի Պերվուրալսկում։ 1973 թվականին ավարտել է Ուրալի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նա խորհրդային և ռուս պետական հայտնի գործիչ է։ 1991-1992 թթ. զբաղեցրել է Ռուսաստանի կառավարության պետական քարտուղարի և նախագահի առաջին տեղակալի պաշտոնները:
 
Մասնակցել է ՌԽՖՍՀ-ի կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրմանը: ՌԴ Պետական դումայի առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր է եղել (1993-1999թթ․): Եղել է նաև Նովգորոդի մարզի փոխնահանգապետ (2000-2001թթ․), Դաշնային խորհրդի անդամ տարածաշրջանից(2001-2007թթ․):

  • Կիսվել: