հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

89 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս հեռուստառադիոհաղորդավար Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։

«Ցավալի լուրը ստացվեց մեր եթերից քիչ առաջ: Այսօր կյանքից հեռացավ Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը` մեր լեգենդար գործընկեր. ավագ ընկեր, շատերի համար իսկական ուսուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մահվան պատճառը չի նշվում։

  • Կիսվել: