Մահացել է Ալեքսանդր Շիրվինդտը
Կյանքի 90-րդ տարում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, Սատիրայի թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: Դերասանը մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ալեքսանդր Շիրվինդտը ծնվել է 1934 թ. հուլիսի 19-ին: Հանդիսատեսին նա հայտնի է թատերական ներկայացումներում և ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմերում իր կերտած դերերով:
Դերասանական գործունեությունից զատ` Շիրվինդտը հայտնի է նաև իր ռեժիսորական և սցենարական աշխատանքներով:
Շիրվինդտը 2020 թ. վարակվել էր կորոնավիրուսով և հայտնվել հիվանդանոցում: