չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ ատոմակայանները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ ատոմակայանները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, մեկնաբանելով Կուրսկ կատարած վերջին այցը, հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի կարելի գրոհել ատոմային էլեկտրակայանները:

՛՛Մի քանի օր առաջ այցելեցի Կուրսկ, որտեղ իրավիճակը բավականին լուրջ է։ Այդ կապակցությամբ ես ասում եմ, որ ոչ մի քաղաքացիական ատոմակայան երբեք չպետք է հարձակման ենթարկվի ոչ մի պարագայում՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում այդ կայանները՛՛,-ասել է Գրոսին՝ ելույթ ունենալով Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովի բացմանը։

Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի ջանքերն անվտանգության ապահովման ուղղությամ:

Նշենք, որ  Գրոսին օգոստոսի 27-ին ՛՛Ռոսատոմի՛՛ ղեկավար Ալեքսեյ Լիխաչովօ հրավերով այցելել է Կուրսկի ԱԷԿ, որպեսզի անձամբ գնահատել իրավիճակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: