ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼԺՀ զորքը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանությունը․ ՌԴ ՊՆ

ԼԺՀ զորքը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանությունը․ ՌԴ ՊՆ

ԼԺՀ զորքը ՌԴ զինված ուժերի աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի էշելոնային պաշտպանությունը։

 Այս մասին  հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
 
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի աջակցությամբ ավարտելով ազգայնականներից Պոպասնայա բնակավայրի մաքրումը, ճեղքել են հակառակորդի էշելոնային պաշտպանությունը և դուրս են եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»,- ասել է նա:
 
Գեներալը հստակեցրել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է մինչև 120 ազգայնական, 13 միավոր զրահատեխնիկա և տարբեր նշանակության 12 ավտոմեքենա:
 
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ մայիսի 9-ի երեկոյան տեղի ունեցած օդային մարտում ուկրաինական Սու-25 գրոհիչ է խոցվել Խարկովի մարզում:
 
Մեկ օրում Մարիուպոլից Բեզիմեննոյե 400 մարդ է տարհանվել․ ԴԺՀ պաշտպանության շտաբ
 
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 ԱԹՍ, «Տոչկա-Ու»-ի 1 հրթիռ և «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի մի քանի արկ:
 
Ռուսական ավիացիան խոցել է ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 16 շրջան:

  • Կիսվել: