ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լուվրի աշխատակիցները փակել են թանգարանի հիմնական մուտքերը

Լուվրի աշխատակիցները փակել են թանգարանի հիմնական մուտքերը

Փարիզի Լուվրի թանգարանի աշխատակիցը հունվարի 17-ին հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված գործադուլի մասին, որի պատճառով թանգարանը փակվել է, տեղեկացնում է  Le Parisien-ը:

Նշվում է, որ ցուցարարները փակել են թանգարանի բոլոր հիմնական մուտքերը՝ հիմնական մուտքի ապակե բուրգի մոտ տեղադրելով պաստառներ՝ «Մշակույթը վտանգված է» և  «Լուվրը փակ է գործադուլի պատճառով» գրառումներով:

Հայնտի է, որ թանգարանի՝ ցուցարարներին միացած աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում:

  • Կիսվել: