կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Լուկաշենկոն սպառնացել է դադարեցնել գազի տարանցումը Եվրոպա

Լուկաշենկոն սպառնացել է դադարեցնել գազի տարանցումը Եվրոպա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը կարող է դադարեցնել գազի տարանցումը դեպի Եվրոպա, եթե Արևմուտքի պատժամիջոցները Մինսկին դնեն արտակարգ դրության մեջ, և այլ կերպ պատասխանելու տարբերակ չլինի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե նրանց կողմից սահմանված կամ ապագայում սահմանվելիք պատժամիջոցները մեզ դնեն արտակարգ դրության մեջ, և մենք ելք չունենանք այլ միջոցներով արձագանքելու նրանց պատժամիջոցներին, մենք կօգտվենք այդ կոշտ միջոցից», - ասել է Լուկաշենկոն թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը՝ մեկնաբանելով գազի տարանցումն արգելափակելու հնարավորությունը։

  • Կիսվել: