ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լուկաշենկոն Պուտինին ասել է, որ մոբիլիզացիայի ֆոնին արտերկիր մեկնած ռուսները կվերադառնան

Լուկաշենկոն Պուտինին ասել է, որ մոբիլիզացիայի ֆոնին արտերկիր մեկնած ռուսները կվերադառնան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո արտերկիր մեկնած ռուսները կվերադառնան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ մոբիլիզացիայով են վախեցնում, էստեղ ինչ-որ մեկը փախել է արտերկիր, լսե՛ք, Ռուսաստանը 25 միլիոն մոբիլիզացիոն ռեսուրս ունի, դե թող 30 000-ը փախնի, լավ, 50 000-ը, իսկ եթե մնային այստեղ, մեր ժողովուրդը կլինեի՞ն. թող փախնեն»,- ասել է Լուկաշենկոն երկուշաբթի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով` սրա պատճառով չպետք է անհանգստանալ:

«Ես չգիտեմ, թե ինչպես եք վերաբերվում դրան, ես առանձնապես անհանգստացած չեմ: 2020 թվականին մի քանի հազար (նախագահական ընտրություններից հետո Բելառուսից) հեռացավ նրանք խնդրում են վերադառնալ: Շատերը խնդրում են՝ հետ ընունեք, թող փախնեն: Սրանք էլ կգան»,- նշել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: