Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը նվերներ են փոխանակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը նվերներ են փոխանակել. Բելառուսի նախագահին նվիրել են իր պատկերով վազա և թուր, իսկ ԿԺԴՀ առաջնորդին՝ հրաձգային զենք, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԿԺԴՀ առաջնորդը Բելառուսի պետության ղեկավարին է հանձնել ոսկով և սադափով դրվագված թուր և Կորեայի համար ավանդական ոճով ձևավորված մեծ վազա, որի պատրաստման համար օգտագործվել է 30 տեսակի խեցի, ինչպես նաև հուշամեդալ՝ պատրաստված Փհենյան Բելառուսի նախագահի այցի առթիվ։
Նախագահը Կիմ Չեն Ընին է հանձնել բելառուսական կողմի նվերները, որոնց թվում էր VSK ինքնաձիգը։
«Մեր մարդիկ հիմա չեն պատերազմում, բայց հրաձգային զենքը զինվորին միշտ պետք կգա»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Բելառուսում սկսել են հրաձգային զենք արտադրել։
Նվերների թվում եղել են նաև բելառուսական մթերքներ, այդ թվում՝ «Պրեզիդենտ» շոկոլադ, բելառուսական զեֆիր և սև հաց։ Պետության ղեկավարը կորեացի առաջնորդին նվիրել է նաև Սլուցկի գոտի, որոնց արտադրությունը վերականգնվել է Լուկաշենկոյի հանձնարարությամբ։ Բացի այդ, Կիմ Չեն Ընի կնոջը նվիրել են տիպիկ բելառուսական տափաստանային ծաղիկների տեսքով նրբագեղ ոսկերչական փունջ, իսկ դստերը՝ զարդատուփ։


