հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բաքվից պահանջում է դադարեցնել շվեդ լրագրողի նկատմամբ հետապնդումները

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բաքվից պահանջում է դադարեցնել շվեդ լրագրողի նկատմամբ հետապնդումները

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը կոչ է անում Բաքվին դադարեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմնակիցների կողմից շվեդ անկախ լրագրող Ռասմուս Կանբակի դեմ զրպարտչական արշավը, հատկապես Twitter-ում։ Կազմակերպությունը նաև կոչ է անում Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդին՝ հիշեցնել Ադրբեջանի դեսպանին՝ հարգել մամուլի ազատությունը և լրագրողի ազատությունը։

«Ռասմուս Կանբակի դեպքը բնորոշում է, թե ինչպես է Ալիևի կառավարությունը փորձում ահաբեկել լրագրողներին և խաթարել մամուլի ազատությունը եվրոպական երկրներում, նույնիսկ Շվեդիայում»,- ասում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Լրագրողներ առանց սահմանների» ղեկավար Ժաննա Կավելիեն:

«Չբավարարվելով իրենց երկրում բազմակարծության բոլոր ձևերի վերացումից՝ Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են լրագրողներին, որոնք քննադատում են իրենց։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է դադարեցնել այս հետապնդումները և կոչ է անում Շվեդիայի իշխանություններին, հատկապես արտգործնախարար Անն Լինդին, հիշեցնել Ադրբեջանի դեսպանին լրագրողական անկախության սկզբունքի մասին»,- ասել է Կավելիեն։

«Իսլամաֆոբ», «ահաբեկիչ», «լրտես» և «հայկական լոբբիի կողմից ֆինանսավորվող» մեղադրանքներից և վիրավորանքներից ընդամենը մի քանիսն են, որոնց Կանբակը ենթարկվել է Twitter-ում՝ Ադրբեջանի մասին իր հոդվածների պատճառով, հատկապես Blankspot առցանց ամսագրի համար։ Նա գրել է ԼՂ հակամարտության, Ադրբեջանում կոռուպցիայի ու իր «խավիարային դիվանագիտության» ու լոբբինգի մասին։

  • Կիսվել: