երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դեսպանատանը։

«Դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, եւ արդեն վերադարձել է»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցիչը։ 
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նույնպես հայտնել է, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Twitter-ի իր էջում երկրի արտգործնախարար Լիզ Թրասը հայտնել է, որ ինքն իր տեղակալին հանձնարարել է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ «պարզաբանելու Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումը եւ Ուկրաինայի ինքնիշխանության քամահրումը»։ 

  • Կիսվել: