Լոնդոնում պալատական հեծելազորի նժույգների փախել են. կան վիրավորներ (տեսանյութ)
Լոնդոնի կենտրոնում պալատական հեծելազորի 5 նժույգներ խրտնել են և փախել։ Ձիերին հեծնած 4 զինվորներն ընկել են և վնասվածքներ ստացել, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ զինվորներից մեկը պատասխանատու է եղել 2 ձիու համար, այդ պատճառով, ըստ BBC-ի, նժույգների թիվը չի համապատասխանում զինվորների թվին։
Փախուստի դիմած բոլոր նժույգներին բռնել են։
Ձիերից մեկը բախվել է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսի դիմապակուն. տուժածներ չկան։ Բուքինգհեմյան պալատի մերձակայքում սպասող տաքսու մի վարորդ հայտնել է, որ ձիերից մեկը հարվածել է իր մեքենային՝ կոտրելով ապակիները։
Ըստ BBC-ի՝ ձիերի խրտնելու պատճառը կարող էր լինել Բուքինգհեմյան պալատի հարևանությամբ իրականացվող շինարարության ձայնը։