Լիտվայի նախագահը դեկրետ է ստորագրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ԱԴ ռեժիմ մտցնելու մասին
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան դեկրետ է ստորագրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։ Նախագահը խորհրդարանին խնդրել է հաստատել դեկրետը։
Ավելի վաղ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է, որ այն բանից հետո, երբ հինգշաբթի Ռուսաստանը ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում, Լիտվայում կարող է արտակարգ դրության ռեժիմ սահմանվել։
«Իրավիճակը պետք է քննարկվի, եւ նախագահը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի արտակարգ դրություն մտցնելու մասին, որը կպահանջի Սեյմի նիստի անցկացում»,- ասել է վարչապետը ЛРТ ռադիոյի եթերում։