Լիբանանում իսրայելական նոր հարվածների հետևանքով 12 զոհ կա, երկուսը՝ երեխա
Լիբանանում իսրայելական կողմի նոր հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։ Այս մասինն հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ զոհերի թվում կա երկու երեխա:
Իր հերթին իսրայելական կողմը պնել է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլահհ»-ի ահաբեկիչներին և հորդորել է տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը սկզբում հայտարարվել էր 10 օրով, ապա երկարաձգվել երեք շաբաթով՝ մինչև այս շաբաթվա վերջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղվանից երկօրյա բանակցություններ է անցկացնելու՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի հասնելու համար»:


