Լիբանանից և Հորդանանից մեկ օրվա մեջ Սիրիա է վերադարձել մոտ 800 հոգի
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 400, Հորդանանից՝ 470-ից ավելի մարդ, նշված է Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Վերջին օրերի ընթացքում օտար պետություններից, այդ թվում՝ Լիբանանից և Հորդանանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 882 փախստական: Լիբանանից «Ջեյդետ Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետով վերադարձել է 407 մարդ (122 կին, 207 երեխա): Հորդանանից «Նասիբ» անցակետով վերադարձել է 475 հոգի (143 կին, 242 երեխա)»,-նշված է տեղեկագրում:
Նշվում է նաև, որ նախորդ օրերի ընթացքում ռուսական կողմը հումանիտար և բարեգործական ակցիաներ չի իրականացրել: