Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին այսօր հավանաբար հրաժարական կտա
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին ամենայն հավանականությամբ այսօր հրաժարական կտա: Այս մասին գրում է Reuters-ը` հղում անելով Լիբանանում բարձրաստիճան մի պաշտոնյայի:
Նշենք, որ արդեն երկրորդ շաբաթն է Լիբանանում բողոքի ցույցերի մեծ ալիք է: Զանգվածային բողոքի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը: Ժողովուրդը երկրի քաղաքական ղեկավարությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ: