Լիբանանի հարավի վրա Իսրայելի նոր գրոհների հետևանքով զոհեր կան
Իսրայելը բազմաթիվ գրոհներ է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Տիր և Նաբաթիա շրջանների վրա, տեղեկացնում է NNA-ն:
Նշվում է, որ ավիահարված է հասցվել Մարաքայում ալ-Բաս ճանապարհի մոտ գտնվող Համադիա շրջանին։
Հաուշ-Տիրին հասցված մեկ այլ հարվածի հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է, ինչպես նաև զգալի վնաս է հասցվել տներին։
Ինչպես հաղորդվում է՝ անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել նաև Նաբաթյա նահանգի Քուսեյբա քաղաքին, վիահարվածներ են հասցվել Զավթար աշ-Շարքիային։
Աղբյուրները հայտնում են նաև, որ հրետանային հարված է հասցվել Մազրաաթ ալ-Համրայի մատույցների ուղղությամբ՝ դեպի Յոմոր աշ-Շաքիֆ, ինչպես նաև Ալի ալ-Թահերի անտառի ուղղությամբ՝ Նաբաթիա ալ-Ֆաուկայի մատույցներում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


