հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լեհաստանն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի արկեր կփոխանցի

Լեհաստանն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի արկեր կփոխանցի

Լեհաստանն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի արկեր կփոխանցի։ Լեհական կողմի որոշման մասին փետրվարի 1-ին հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։

 

«Ես հիմա չէի ցանկանա հստակեցում անել։ Օրինակ՝ կլինեն զենիթային արկեր»,- նշել է նա։

Ուկրաինայի սպառազինության մեծ մասը մատակարարում է ԱՄՆ-ն։ Այսպիսով, փետրվարի 1-ին ԱՄՆ-ից բեռնատար ինքնաթիռը Կիև է հասցրել զենքի հինգերորդ խմբաքանակը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները հանգեցնում են Ուկրաինայում լարվածության սրման։

 

  • Կիսվել: