չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու մտադրության մասին

Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու մտադրության մասին

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին: Կենտրոնը, նրա խոսքով, գործելու է Լեհաստանում: Այս մասին Ռաուն հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ կենտրոնի ստեղծման հարցում ակնկալում է ԱՄՆ-ի հետ համագործակցություն:

Ռաուն ասել է, որ Լեհաստանը հետևողական է լինելու ռազմական հանցագործներին հետապնդելու հարցում՝ նշելով, որ դա իրենց պատմական պարտականությունն է:

 

  • Կիսվել: