հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լեհաստանի ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել ՌԴ դեսպանի վրա հարձակման կապակցությամբ

Լեհաստանի ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել ՌԴ դեսպանի վրա հարձակման կապակցությամբ

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ափսոսանք է հայտնել Վարշավայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակման կապակցությամբ՝ ասելով, որ դա չպետք է տեղի ունենար։ Այս մասին լրագրողներին ասել է պաշտոնական այցով Իրանում գտնվող նախարարը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի դեսպանի հետ այսօր զոհված խորհրդային զինվորների շիրիմներին ծաղկեպսակներ դնելու ժամանակ, միջադեպ է, որը չպետք է տեղի ունենար, միջադեպ, որն, անշուշտ, ցավալի է։ Դիվանագետները հատուկ պաշտպանվածություն ունեն՝ անկախ իրենց ներկայացրած կառավարությունների վարած քաղաքականությունից»,- ասել է Ռաուն։

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել էին դիվանագետներին ու օգնել նրանց մոտենալ մեքենային։

  • Կիսվել: