երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհ ֆերմերները կրկին արգելափակել են Սլովակիայի հետ սահմանը

Լեհ ֆերմերները կրկին արգելափակել են Սլովակիայի հետ սահմանը

Լեհ ֆերմերները կրկին փակել են Սլովակիայի հետ սահմանը՝ փորձելով կանխել այնտեղից ուկրաինական էժան սննդամթերքի ներկրումը։

Ֆերմերները բողոքում են այս ճանապարհով երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի անվերահսկելի ներկրման դեմ։

Ֆերմերները դեմ են նաև Բրյուսելի առաջարկած  բնապահպանական ծրագրին:

«Մենք պայքարում ենք, որ ոչ ոք չգա մեր «տուն» և թելադրի, թե ինչ անենք, ինչպես ապրենք, ինչ արտադրենք: Մենք՝ ֆերմերներս, լավ գիտենք՝ ինչ արտադրել, երբ դուրս գալ դաշտ, երբ տնկել, երբ հնձել»,- ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերել Euronews-ը:

  • Կիսվել: