կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լավրովը քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովմանը և հումանիտար հարցերը

Լավրովը քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովմանը և հումանիտար հարցերը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին: Այս մասին հաղորդում է  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են միջազգային հումանիտար օրակարգի, այդ թվում՝ Աֆղանստանի, Սիրիայի, Եմենի, Եթովպիայի, Վենեսուոլայի և Ուկրաինայի իրավիճակին առնչվող արդիական հարցեր:

«Բացի այդ, հաստատվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ փոխգործակցությունը զարգացնելու և շարունակելու տրամադրվածությունը՝ ի շահ առկա հումանիտար խնդիրների արդյունավետ լուծման, կայունության և անվտանգության ապահովման աշխարհի տարբեր տարածաշրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: