ուրբաթ, հունիս 7
7 / 6 / 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սերգեյ Լավրովին վերանշանակել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, հայտնում է Դաշնության խորհուրդը։ 

Միևնույն ժամանակ՝ ՌԴ նախագահը մտադիր է Վլադիմիր Կոլոկոլցևին վերանշանակել ՆԳՆ ղեկավարի, Վիկտոր Զոլոտովին՝ ռուսական գվարդիայի, Ալեքսանդր Բորտնիկովին՝ ԱԴԾ ղեկավարի, Կոնստանտին Չույչենկոյին՝ Արդարադատության նախարարության ղեկավարի, Ալեքսանդր Կուրենկովին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի, Դմիտրի Կոչնևին՝ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի և Սերգեյ Նարիշկինին՝ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոններում։

  • Կիսվել: