երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին ձգտում է կոնֆլիկտ հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև․ Լավրով

Զելենսկին ձգտում է կոնֆլիկտ հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապավինում է ՆԱՏՕ-ի օգնությանը:

Ռուս նախարարի կարծիքով, պարոն Զելենսկին վշտացել է, որ"ՆԱՏՕ-ն չի պաշտպանել իրեն"․

"Ուկրաինայի նախագահը ցանկանում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտ հրահրել։ Զելենսկին չի ձգտում կարգավորել իրավիճակը բանակցությունների միջոցով",-ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

ՌԴ գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հստակ ներկայացրել է Կիևի հետ բանակցություններում իր պայմանները, սակայն Ուկրաինայի իշխանությունները հանդիպումների երրորդ փուլի ժամկետներ չեն հստակեցրել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: