ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին հումանիտար վիզաներ չի տրամադրի. ԱԳՆ

Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին հումանիտար վիզաներ չի տրամադրի. ԱԳՆ

Լատվիան հումանիտար վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք անվտանգության նկատառումներով խուսափում են զորահավաքից, հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը:

Նրա խոսքը մեջբերում է «Կրասնայա վեսնա» պարբերականը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել էր, որ մասնակի զորահավաք է հայտարարում երկրում:
Զորակոչին ենթակա են պահեստազորում գտնվող այն քաղաքացիները, որոնք նախևառաջ ծառայել են զինված ուժերում և ունեն ռազմական մասնագիտություններ:

Նախքան ռազմաճակատ ուղարկելը քաղաքացիները լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ զինծառայողները հատուկ գործողության գոտի չեն ուղարկվի: Մասնակի զորահավաքի կենթարկվեն ՌԴ 300 հազար պահեստայիններ։

  • Կիսվել: