Լատվիա-Ռուսաստան սահմանին կայանած են մնացել 1,2 հազար բեռնատար
Լատվիայից դեպի Ռուսաստան սահմանային անցակետում բեռնատարների հսկայական հերթեր են գոյացել. Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է Լատվիայի Պետական եկամուտների ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ երկու մաքսակետերում 1250 բեռնատար է կուտակվել։ Նրանցից 850-ը սպասում են Տերեխովոյում, մնացած 400-ը՝ Գրեբնևում։ Բեռնատարները կայանած են մնում գրեթե 153 ժամ։
Հերթեր են գոյացել նաև Բելառուսի սահմանին՝ Պատերնեկիի և Սիլենեի մաքսակետերում։ Այնտեղ ընդհանուր առմամբ սպասում է 450 մեքենա։
Հուլիսի 10-ին ավարտվեց ժամկետը, երբ մինչ այդ հնարավոր էր Ռուսաստան մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ։ Լատվիայի իշխանությունները ակնկալում էին, որ դա հնարավորություն կտա հերթերից խուսափել, սակայն դա տեղի չունեցավ։
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հուլիսի 18-ին կհանդիպեն՝ քննարկելու հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթը և Կիևին լրացուցիչ ռազմական օգնության հատկացման հարցը։