Կյանքից հեռացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը
97 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի գիտնական Ջեյմս Ուոթսոնը, որը Նոբելյան մրցանակի է արժանացել ԴՆԹ-ի կառուցվածքի վերաբերյալ իր աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ գիտնականի որդին հայտնել է, որ հայրը մահացել է կարճատև հիվանդությունից հետո:
Ուոթսոնի հայտնագործությունը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գիտական նվաճումներից մեկը։


