երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքից հեռացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը

Կյանքից հեռացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը

Կյանքի 90-րդ տարում մահացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը, տեղեկացնում է «Ռոսկոսմոսը»:

Նշվում է, որ «Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը ցավակցություն է հայտնել տիեզերագնացի ընտանիքին․

«Այս կորուստը ծանր է և անդառնալի։ Կյանքի 90-րդ տարում մեզանից հեռացավ նպատակասլաց, պահանջկոտ, արդար մարդ, որ միշտ պատրաստ էր օգնության հասնել մարդկանց: Նրա կյանքի ուղին լի էր Հայրենիքին մատուցած ազնիվ ծառայությամբ, ստեղծագործ աշխատանքով և ընտրած գործին նվիրվածությամբ»,-ասված է ցավակցական հեռագրում:

  • Կիսվել: