երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կյանքից հեռացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը

Կյանքից հեռացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը

94 տարեկանում կյանքից հեռացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Փիթեր Հիգսը, հայտնում են ԶԼՄ-ները:

Հիգսը կանխատեսել է նոր մասնիկի՝ բոզոնի գոյությունը դեռևս 1964 թվականին։ Գրեթե կես դար անց՝ 2012 թվականին, այս մասնիկի գոյությունը գործնականում հաստատվեց Մեծ հադրոնային բախիչում կատարված հետազոտությունների ժամանակ։

2013 թվականին Փիթեր Հիգսը և բելգիացի Ֆրանսուա Էնգլերը, որի հետ նա կանխատեսել էր բոզոնի գոյությունը, արժանացել են Նոբելյան մրցանակի։

Հիգսը ծնվել է 1929 թվականի մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայի Նյուքասլ ափոն Թայն քաղաքում։ 1950 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի թագավորական քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1950-ականների առաջին կեսից սկսել է աշխատել Էդինբուրգի համալսարանում։

  • Կիսվել: