կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կուրսկում հայտնել են ուկրաինական կողմից ներթափանցման փորձի մասին

Կուրսկում հայտնել են ուկրաինական կողմից ներթափանցման փորձի մասին

Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է մուտք գործել Կուրսկի մարզի Տյոտկինո ավան, սակայն այդ փորձը խափանվել է։ Այդ մասին նահանգապետ Ռոման Ստառովոյտը գրառում է արել իր Telegram ալիքում։

«Ուկրաինացի ահաբեկիչները չեն հրաժարվում իրենց դիվերսիոն-հետախուզական խմբերով Տյոտկինո ավանի շրջանում մեր տարածք մուտք գործելու փորձերից։ Սակայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և ՌԴ զինված ուժերի սահմանապահ մարտիկները նրանց թույլ չեն տվել և թույլ չեն տա դա անել», - գրել է նա։

Ավելի ուշ Ստառովոյտը ևս մեկ գրառում է արել՝ նշելով Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերով գրոհի վտանգի մասին։ Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը բերվել են պատրաստության վիճակի՝ հնարավոր հարձակումը կանխելու համար։

  • Կիսվել: