շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Կրեմլը մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը, ներառյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, չի նպաստի Եվրոպայում անվտանգությանը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին։

«Դաշինքն ինքնին ավելի շուտ առճակատմանն ուղղված գործիք է: Սա խաղաղություն և կայունություն ապահովող դաշինք չէ: Դաշինքի հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքին», - ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ աղբյուրներին հղումով։ Ինչպես գրում է պարբերականը, անանուն ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս երկրների անդամակցությունը դաշինքին ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների թեման է դարձել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: