շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրեմլը կտեղեկացնի, երբ որ Պուտինը որոշած լինի․ Պեսկովը` ընտրություններին մասնակցելու մասին

Կրեմլը կտեղեկացնի, երբ որ Պուտինը որոշած լինի․ Պեսկովը` ընտրություններին մասնակցելու մասին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկասկած, կմասնակցի ընտրական քվեարկությանը, Կրեմլը կտեղեկացնի, երբ նա որոշում կայացնի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Հենց նա որոշում կայացնի, մենք ձեզ անմիջապես կտեղեկացնենք։ Իհարկե, նա դա կանի, նա կմասնակցի քվեարկությանը։ Դուք գիտեք, որ նախօրեին եղել է պետության ղեկավարի տեսաուղերձը, որում նա ռուսաստանցիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
 
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:

  • Կիսվել: