չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կրեմլում հայտնել են Փաշինյանի՝ Մոսկվա նախապատրաստվող այցի մասին

Կրեմլում հայտնել են Փաշինյանի՝ Մոսկվա նախապատրաստվող այցի մասին

Կրեմլում ընթանում է նախապատրաստություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին։

Նշվում է, որ ապրիլին լրանում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հանդիպման թեմաներից մեկը կարող է դառնալ իրադրության սրացումը ԼՂ-ում։

2022 թվակականի փետրվարին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հրավիրել էր Ռուսաստան։ Հրավերն ընդունվել է։

 

  • Կիսվել: