շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրեմլն արձագանքել է Լեհաստանի վարչապետի հայտարարությանը

Կրեմլն արձագանքել է Լեհաստանի վարչապետի հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վրդովեցուցիչ և անընդունելի է համարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հայտարարությունը, որում նա ռուսական աշխարհը համեմատել է «քաղցկեղային ուռուցքի» հետ։

«Սա բացարձակապես վրդովեցուցիչ հայտարարություն է, կատաղի և անընդունելի», - ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետի համապատասխան հայտարարությունների մեկնաբանության խնդրանքին։

«Սա ռուսների հանդեպ այդ ատելության քվինտէսենցիան է, որը, ամենայն հավանականությամբ, մետաստազների պես ախտահարել է ինչպես ամբողջ Լեհաստանի քաղաքականությանը, ղեկավարությանը, այնպես էլ, ըստ էության, շատ առումներով լեհ հասարակությանը, ի ցավ մեզ», - ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Մորավիեցկին Telegraph-ի սյունակում գրել էր, որ ռուսական աշխարհը համարում է «քաղցկեղային ուռուցք, որը մահացու վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար», նրա կարծիքով՝ այն պետք է «վերացնել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: