Կոտրել են ՀԱՊԿ-ի կայքը․ այն ենթարկվել է DDOS հարձակման
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀԱՊԿ պաշտոնական կայքը՝ www.odkb-csto.org-ը, ենթարկվել է DDOS հարձակման։
Կայքի աշխատանքը խաթարվել է, արձանագրվել են որոշ տեղեկատվական հաղորդագրություններում փոփոխություններ կատարելու չարտոնված փորձեր, մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ժամը 07:00-ն հնարավոր չի եղել մուտք գործել։
Ներկայումս կայքը մասամբ վերականգնվել է․ միջոցներ են ձեռնարկվում չարտոնված միջամտությունները տեղայնացնելու և վնասված կամ կորցրած տվյալները վերականգնելու ուղղությամբ։