Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը դատապարտված ռազմական հանցագործ Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը:
«Ռատկո Մլադիչը դատապարտվել է որպես ռազմական հանցագործ։ Նա պատասխանատու էր ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- նշել են եվրոպացի պաշտոնյաները:
Մլադիչը մահացել է օգոստոսի վերջին՝ 84 տարեկան հասակում, Հաագայում ՄԱԿ-ի քննչական մեկուսարանում: Բոսնիացի սերբը ծառայել է Սերբական Հանրապետության բանակում Հարավսլավիայի պատերազմների ժամանակ և մեղադրվել է, ի թիվս այլոց, Սրեբրենիցայում մոտ 8 հազար մարդու սպանության համար։ Նրա մահից հետո նրա աճյունը պետական ինքնաթիռով տեղափոխվել է Բելգրադ:



