ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 2-ի տվյալները

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 2-ի տվյալները

Հուլիսի 2-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 939 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 23 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 817 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 3080  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 242 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

 

  • Կիսվել: