ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի 5076 դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 5076 դեպք Վրաստանում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5076 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:

Վերջին 24 ժամում անցկացվել է 62994 թեստավորում, 41001-ը՝ հակագենի արագ թեստով և 21993-ը՝ ՊՇՌ:

Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,06%, վերջին 14 օրում` 8,04%, վերջին 7 օրում` 8,77%:

Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 657 753 դեպք: Ապաքինվել է ևս 1126 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 609 987:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 9440 անձ:

Պատվաստվածների ընդհանուր թիվը Վրաստանում 1.906.882 է, օրական՝ 6673 պատվաստում:

  • Կիսվել: