ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հետաքննվում է Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից։ Այս մասին հայտնում է France Presse—ն։

Պատճառը՝ կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման ընթացքում ի հայտ եկած խախտումներն են։

Էդուարդ Ֆիլիպը մեղադրվում է «աղետի դեմ պայքարը չհաջողելու համար»՝ Ֆրանսիայի արդարադատության դատարանի կողմից: Դատապարտման դեպքում Ֆիլիպին կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում, գումարած տուգանքներ:
 
Նշվում է, որ հետաքննվում են նաև Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը և նրա նախորդ Ագնես Բուզանը, որը փետրվարին հրաժարական տվեց՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար:
 
 
 
 

  • Կիսվել: