շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոնգրեսականներ Փալոնն ու Վալադաոն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Կոնգրեսականներ Փալոնն ու Վալադաոն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

 ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ֆրանկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի բնակավայրերի վրա։  Դեյվիդ Վալադաոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ խստորեն դատապարտում է չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ «Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի և պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է Վալդաոն։

Ֆրանկ Փալոնը նույնպես դատապարտել է Ադրբեջանի հարձակումը։ «Ալիևը պետք է դադարեցնի իր ագրեսիան։ ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղար Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- հայտարարել է Փալոնը։

Ավելի վաղ Ադրբեջանի հարձակումը դատապարտել էին կոնգրեսականները Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիրը։

  • Կիսվել: