Կլիմայի փոփոխությունն սպառնալիքներ է ստեղծում մարդկության կեսի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Կլիմայի փոփոխությունն սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ մարդկության արդեն մոտավորապես կեսի համար: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ հունիսի 14-ին տեսակապով դիմելով Ավստրիայի համաշխարհային գագաթնաժողվի մասնակիցներին:
«Բայց ներկայիս ազգային պարտավորությունների պահպանումը կհանգեցնի այս տասնամյակում արտանետումների գրեթե 14 տոկոսով ավելացման: Անցյալ տարի ածխածնի երկօքսիդի արտանետումներն Էներգետիկական ոլորտի գործունեության հետեւանքով 6 տոկոսով աճել են, իսկ դրանք պետք Է նվազեն»,- նշել Է գլխավոր քարտուղարը:
«Թույլ տվեք ասել ուղղակի. ազգային պարտավորությունները բավարար չեն: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն Է,- շարունակել Է Գուտերիշը:- Առայժմ շատ երկրների իշխանություններ ձգում են ժամանակը, անգործությունը հանգեցնում Է ծանրագույն հետեւանքների: Կլիմայի փոփոխություններն արդեն զգացվում են, եւ մարդկության շուրջ կեսը գտնվում Է վտանգավոր գտում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: