երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիպրոսի հյուսիսում բողոքի ակցիա է անցկացվել Թուրքիայի հետ համագործակցության դեմ

Կիպրոսի հյուսիսում բողոքի ակցիա է անցկացվել Թուրքիայի հետ համագործակցության դեմ

 Նիկոսիայի թուրքական հատվածում Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության համագործակցության դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել։

Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել թուրք-կիպրական ընդդիմության առաջնորդ, Թուրքիայի հանրապետական կուսակցության նախագահ Թուֆան Էրհյուրմանը: Նրա խոսքով, Թուրքիան փորձում է ուժեղացնել ավտորիտար միտումները կղզու բնակիչների հաշվին։
 
Ցուցարարները դեմ են արտահայտվել նաև նավահանգիստների սեփականաշնորհմանը, կոլեկտիվ պայմանագրերի վերացմանը և պետական ծառայողների իրավունքների ոտնահարմանը։ Նրանց կարծիքով՝ նոր համաձայնագրերը վկայում են Անկարայի առաջ տեղի իշխանությունների դավաճանության մասին։
 
Բացի այդ, ցուցարարները դեմ են արտահայտվել նաև բենզինի թանկացմանը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել տեղի խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարները փորձել են իրենց բողոք-նամակը հանձնել տեղի իշխանություններին, սակայն այն մերժվել է։

  • Կիսվել: