երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ

Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ

Թեհրանն ունի տեղեկություններ, որ Կիևը դիտավորյալ է հարվածել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հստակ ապացույցները, այդ թվում՝ Զելենսկու հայտարարությունները, վկայում են այն մասին, որ Ուկրաինան դիտավորյալ է հարվածել իրանական նավին», - ասել է Բաղային IRIB-ի ուղիղ եթերում։

Նա հավելել է, որ Թեհրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի Կիևը պատասխան տա արածի համար։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, զոհվել է անձնակազմի անդամ, ևս մեկը վիրավորվել է։ Գերատեսչությունը զգուշացրել է, որմանման արկածախնդրությունների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Ուկրաինայի և նրանց վրա, ովքեր աջակցում են վերջինիս։ Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան գործընկեր Աբբաս Արաղչիի հետ զրույցում պնդել էր, որ հարձակումը պատահական է եղել։

  • Կիսվել: