հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կիևը բանակցում է ԵՄ երկրների հետ, որ ձերբակալված 415 միլիարդը փոխանցվի Ուկրաինային՝ հասցված վնասի փոխհատուցման համար

Կիևը բանակցում է ԵՄ երկրների հետ, որ ձերբակալված 415 միլիարդը փոխանցվի Ուկրաինային՝ հասցված վնասի փոխհատուցման համար

Կիեւը Եվրամիության երկրների հետ բանակցություններ է վարում այն մասին, որ ձերբակալված 415 մլրդը փոխանցվի Ուկրաինային՝ հասցված վնասի փոխհատուցման համար:  Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի փոխնախարար Դենիս Կուդինը։ Նա հիշեցրել է, որ արեւմտյան կառավարություններն արդեն ձերբակալել են Ռուսաստանի Բանկի ոսկու եւ Արժույթի պահուստները՝ 415 մլրդ դոլարի չափով:

"Ըստ էության, այդ գումարը գրեթե բավարար է Ուկրաինայի ուղղակի միանվագ կորուստները ծածկելու համար ։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս գործընկեր երկրների կառավարությունների հետ համատեղ մենք կգտնենք իրավաբանական մեխանիզմ, որի օգնությամբ այդ փողերը կմոտենան ուկրաինական տնտեսության հետագա վերականգնմանը",- ասել է Կուդինը "Ուկրաինա 24" հեռուստաալիքի եթերում:

Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ ավելի վաղ պատժամիջոցներ են սահմանել կենտրոնական բանկի նկատմամբ՝ սառեցնելով  միջազգային պահուստները: "Կոմերսանտ"-ի գնահատմամբ ՝ անցած շաբաթվա վերջին ՌԴ-ի 643 մլրդ միջազգային պահուստներից հասանելի են մնացել ոչ ավելի, քան 150-200 մլրդ դոլար: Պատժամիջոցների ֆոնին ԿԲ-ն երկամյա ընդմիջումից հետո ձեռնամուխ է եղել ներքին շուկայում ոսկու գնմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: