Կիևում իրենց աշխատանքն են վերսկսել 37 երկրների դեսպանատներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կիևում 37 երկրների դեսպանատների աշխատանքը վերսկսելու մասին:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մնացած դիվանագիտական ներկայացուցչությունները նույնպես շուտով կվերադառնան և կվերսկսեն իրենց գործունեությունն Ուկրաինայի մայրաքաղաքում։
«Արդեն 37 օտարերկրյա առաքելություններ վերսկսել են իրենց աշխատանքը Կիևում, ես շնորհակալ եմ բոլորին»,- ասել է նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։ «Վստահ եմ, որ այլ ներկայացուցչություններ ևս շուտով կվերադառնան մայրաքաղաք: Մենք պետք է վերադառնանք աշխատանքի և վերականգնենք ամբողջ ուկրաինական բիզնեսը»,- հավելել է Զելենսկին։