երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կարող են սանիտարական գոտիներ ստեղծվել. Պուտին

Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կարող են սանիտարական գոտիներ ստեղծվել. Պուտին

ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոշակի սանիտարական գոտու ստեղծումը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
 
«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ստիպված կլինենք որոշակի սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում», - ասել է նա:
Պուտինի խոսքով հատուկ ռազմական գործողության գոտում նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ ԶՈւ-ի ձեռքում է, առաջխաղացումն ընթանում է ամեն օր։ Նա նաև նշել է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվելու է բացահայտել բոլոր նրանց, ովքեր զենքով կռվում են Ռուսաստանի դեմ:
 
«Մենք մահապատիժ չունենք, բայց մենք այդ մարդկանց կվերաբերվենք այնպես, ինչպես նրանց, ովքեր գտնվում են ռազմական գործողությունների գոտում», - ասել է Պուտինը՝ խոսելով Ռուսական կամավորական կորպուսի մասին։
Նա հավելել է, որ այդպիսի չորս խումբ կա` ընդհանուր 2,5 հազար անդամով, որոնց նետում են մսաղացը:
 

  • Կիսվել: