կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կիևի հետ հնարավոր բանակցությունները չեն խանգարի, որ ՌԴ-ն Ուկրաինայում շարունակի իրականացնել ռազմական գործողություն. Զախարովա

Կիևի հետ հնարավոր բանակցությունները չեն խանգարի, որ ՌԴ-ն Ուկրաինայում շարունակի իրականացնել ռազմական գործողություն. Զախարովա

Մինսկում Կիևի հետ հնարավոր բանակցությունները չեն խանգարի, որ Ռուսաստանն Ուկրաինայում շարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողությունը՝ ըստ Interfax-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ԱԳՆ-ն, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքին, պատրաստ է սկսել այդ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Սակայն «խնդիրները, որոնք արդեն կան, նախագահ Պուտինը դրել էր նախքան համապատասխան հատուկ գործողության իրականացման մեկնարկը: Իհարկե, ոչ ոք դրանք չի չեղարկել, դրանք արդիական են»,- հավելել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել բանակցությունների մակարդակի մասին, ԱԳՆ-ն կկարողանա արագ պատվիրակություն կազմել: «Ավելի կարևոր է «ուկրաինական կողմի պատասխանատու պահվածքը»,- ասել է Զախարովան։

Մոսկվան Կիևից ակնկալում է նաև կոնսոլիդացված մոտեցում բանակցություններին: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է խնդրում նախագահ Զելենսկին իր ուղերձներում, իսկ նրա թիմը չպետք է այլ ազդակներ հաղորդի նման դիմումներից հետո»,- եզրափակել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ  իրենք պատրաստ են սկսել բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, աակայն ՛՛խնդիրները, որոնք արդեն կան, նախագահ Պուտինը դրել էր նախքան համապատասխան հատուկ գործողության իրականացման մեկնարկը: Իհարկե, ոչ ոք դրանք չի չեղարկել, դրանք արդիական են՛՛,-ասել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝  դեռ վաղ է խոսել բանակցությունների մակարդակի մասին, ԱԳՆ-ն կկարողանա արագ պատվիրակություն կազմել: ՛՛Ավելի կարևոր է ՛՛ուկրաինական կողմի պատասխանատու պահվածքը՛՛,- ասել է նա։

 

 

  • Կիսվել: