շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 13 ԱԹՍ

Խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 13 ԱԹՍ

Ուկրաինական բանակը Մոսկվայի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով, այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով, այսօր Մոսկվայի ուղղությամբ խոցվել է 13 անօդաչու թռչող սարք։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը (Ռոսավիացիա) սահմանափակումներ է մտցրել Դոմոդեդովո օդանավակայանում թռիչքների և վայրէջքների համար։

  • Կիսվել: