երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խարկովի քաղաքապետը հայտնել է ռուսական ԶՈւ-ի կողմից քաղաքին հասցված հրթիռային հարվածի մասին. կան զոհեր

Խարկովի քաղաքապետը հայտնել է ռուսական ԶՈւ-ի կողմից քաղաքին հասցված հրթիռային հարվածի մասին. կան զոհեր

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ այսօր ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովին, ինչի հետևանքով կա չորս զոհ, ևս յոթ հոգի վիրավորվել է, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հրթիռը հարվածել է քաղաքի Խոլոդնոգորսկի շրջանում կահույքի և ներկի ու լաքի արտադրամասին:

Ըստ քաղաքապետի՝ բռնկվել է ուժեղ հրդեհ, որը մարվել է Արտակարգ իրավիճակների ծառայությունների ուժերով: Հարվածի հետևանքով Խարկովում տուժել են նաև ութհարկանի շենք և տպարան։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Խարկովի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել ապաստարաններ՝ քաղաքի վրա երկրորդ հնարավոր հարվածից պաշտպանվելու համար:

 

  • Կիսվել: